Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
29.05.2018 | 08:59

Քո ահը դի՛ր բոլոր հեթանոսների մեջ։ Քո ձեռքը բարձրացրու՛ օտար ազգերի վրա, և նրանք թող տեսնեն քո զորությունը։ Ինչպես նրանց առջև ցույց տվեցիր մեր մեջ եղած քո սրբությունը, այնպես մեր առջև ցու՛յց տուր նրանց մեջ եղած քո մեծությունը, և թող ճանաչեն քեզ, ինչպես որ մենք ճանաչեցինք, քանզի չկա Աստված քեզանից բացի, Տե՛ր։ Նորոգի՛ր նշանները և նոր զարմանահրաշ գործե՛ր կատարիր։ Փառավորի՛ր քո ձեռքն ու աջ բազուկը։


Սիրաքի իմաստություն 33. 2-7

Դիտվել է՝ 2779

Մեկնաբանություններ